«Զիկա» վիրուսի դեպք է գրանցվել նաև Դանիայում
Դանիայի մի բնակչի մոտ ախտորոշվել է «Զիկա» վիրուս: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Վիրուսը հայտնաբերվել է մի տղամարդու մոտ: Նա վերջերս է վերադարձել Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի երկրներից, որտեղ այդ վիրուսի բռնկում կա: Հետազոտությունների արդյունքների համաձայն, վիրուսը վտանգավոր չէ կյանքի համար, սակայն ազդում է հղի կանանց պտղի ուղեղի վրա: Հիվանդության բուժման կամ դրա դեմ պատվաստման դեմ որևէ դեղամիջոց այս պահին չկա:
Նշվում է, որ սա հիվանդացության առաջին դեպքը չէ Եվրոպայում: Ավելի վաղ վիրուսն ախտորոշվել է երեք բրիտանացու մոտ, որոնք եղել են Հարավային Ամերիկայում:
Այսօր վիրուսակիր է հայտնաբերվել նաև Շվեդիայում: Զիկա վիրուսի դեպքեր արձանագրվել են Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Եվրոպայում դեռ առանձին դեպքեր են գրանցվում:
Զիկա վիրուսն առաջացնում է բարձր ջերմություն, գլխացավեր, հոդացավեր, բորբոքային գործընթացներ, առանձին դեպքերում՝ սրտխառնոց և փսխում, խանգարումներ և ցավեր ստամոքսում: Վիրուսի տարածողը մոծակի մի տեսակ է, որը կոչվում է Aedes aegypti :
Տեղեկություններ կան, որ հղիության ընթացքում վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որի հետևանքով գանգը զգալիորեն փոքր է լինում, այն ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նևրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առողջապահության նախարարին հանձնարարել է թույլ չտալ երկրի տարածքում «Զիկա» վիրուսի տարածումը:
Այդ երկրի ղեկավարը պահանջել է ուշադրություն դարձնել դրան, քանի որ հղի կանանց պարագայում վիրուսըծանր հետևանքներ է ունենում երեխաների համար:
«Պետք է աշխատել նաև դրա դեմն առնող դեղամիջոցի վրա»,-ասել է Պուտինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան