Հայաստանում հիվանդներից վերցված նմուշներն ուղարկվել են Լոնդոն և Ռուսաստան՝ պարզելու, թե խոզի գրիպը մուտացիայի ենթարկվել է, թե ոչ
Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել է «խոզի գրիպի» վիրուսի երեք մուտացիա։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի Գրիպի գիտահետազոտական ինստիտուտի բիոտեխնոլոգիաների և ախտորոշման լաբորատորիայի վարիչ Աննա Սոմինան երեկ հայտարարել է, որ ՌԴ-ում H1N1-ից հիվանդացության բարձր մակարդակը և մահացու դեպքերը պայմանավորված են վիրուսի մուտացիայով:
ՀՀ առողջապահության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ Հայաստանից ևս նմուշներ են ուղարկվել Առողջապահության միջազգային կազմակերպության (ԱՀԿ) նշանակված միջազգային ռեֆերենս-լաբորատորիաներ՝ պարզելու, թե արդյոք Հայաստանում H1N1 վիրուսը մուտացիայի ենթարկվե՞լ է, թե ոչ:
«Մասնավորապես, նմուշներն ուղարկվել են Լոնդոնի և Ռուսաստանի ռեֆերենս լաբորատորիա»,- հայտնեցին նախարարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա