
Իրանը նախատեսում է Airbus-ից 100 միավոր ինքնաթիռ գնել
«Իրանը նախատեսում է Airbus-ից 100 միավոր ինքնաթիռ գնել»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ասիրիան.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում կհստակեցվի նաև ֆրանսիական Airbus ընկերությունից ինքնաթիռներ գնելու մասին պայմանագիրը:
«Ասիրան»-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռների մի մասը A380 մոդելի է, որն աշխարհում համարվում է ամենամեծ ինքնաթիռը: A380-ի արժեքը մոտ 414 մլն. դոլար է:
Հավելենք, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այսօր առավոտյան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Փարիզ: