ԼՂՀ փոխվարչապետ. «ԵԽԽՎ բանաձևը զրո ազդեցություն ունի Արցախի վրա». «Հրապարակ»
Մենք Հայաստանում քննարկում ենք ԵԽԽՎ բանաձևերի հարցը, «տառապում», քննադատում, իսկ Արցախում կյանքին ավելի թեթև են նայում: Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը կարծում է, որ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանի բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցի ընդունմամբ «աշխարհի վերջը չի եկել»:
«Մտածել, որ այդ բանաձևն ինչ-որ ազդեցություն է ունենալու Արցախի ժողովրդի տրամադրությունների կամ Արցախի իշխանությունների գործողությունների վրա… Զրո ազդեցություն, ընդհակառակը՝ մենք ավելի ենք տրամադրվելու, ավելի ենք ոգևորվելու, փորձելու ենք մեր խողովակներով մեր տրամադրությունը հասցնենք Ադրբեջանի ժողովրդին, որ, այ ժողովուրդ, հասկացեք, իշխանությունների ձեռը գերի եք ընկել, գնացեք և ձեր իշխանություններից ջուր ուզեք և այդ ջուրը դուք կունենաք»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ փոխվարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան