ՄԻԵԴ-ը Ադրբեջանից և Հունգարիայից Սաֆարովի գործով պարզաբանումներ է պահանջում
Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունները ճանաչվել են որպես Ռամիլ Սաֆարովի վաղաժամ ազատ արձակման գործով պատասխանող կողմեր և պետք է բացատրություններ ներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Այս մասին ասված է ՄԻԵԴ կայքում հրապարակված հաղորդագրության տեքստում:
Ինչպես հաղորդվում է, ՄԻԵԴ-ը ադրբեջանական և հունգարական կողմերից պահանջել է պաշտոնապես պատասխանել սպանված հայ սպայի հարազատների հայցին, որոնց շահերը եվրոպական դատարանում ներկայացնում են Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնը, «Legal Guide» հայկական ընկերությունը և Նազելի Վարդանյանը:
ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ 2012 թվականի դեկտեմբերին Հունգարիայի ՄԻՊ-ի կողմից հրապարակված զեկույցում Հունգարիայի կառավարությունը խիստ քննադատության էր ենթարկվել Ռամիլ Սաֆարովին վաղաժամ ազատ արձակելու և Ադրբեջանին փոխանցելու հետ կապված:
Ինչպես նշվում է, մինչ մայիս ամիս Հունգարիայի և Ադրբեջանի կառավարությունները ժամանակ ունեն պաշտոնապես ՄԻԵԴ-ին ներկայացնելու իրենց բացատրությունները: ՄԻԵԴ հայտարարությունից պարզ է դառնում նաև, որ Հայաստանի կառավարությանը ևս առաջարկվել է իր մեկնաբանությունները ներկայացնել այս առնչությամբ:
Հարակից հրապարակումներ`
- «Eurasia Review». Ռամիլ Սաֆարովը դարձել է հակահերոս և «ոչնչություն» իշխանական լրատվամիջոցների աչքերում
- Ալեքսանդր Իսկանդարյան. «Սաֆարովին Ադրբեջանին հանձնելը լուրջ հարված էր Հունգարիային»
- EU Observer. «Կացնով մարդասպանը» բարդացնում է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները
- Թուրքական մամուլը և Ադրբեջանի սարքովի հերոսը
- ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑՆ Է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները