Bloomberg. Չեխիան դարձել է «դրախտ ներդրողների համար»
Չեխիայի նախագահը սրամտել է ասելով, թե կարող է լուծել իր տարաձայնությունները վարչապետի հետ՝ «Կալաշնիկով ինքնաձիգի օգնությամբ», Չեխիայի ֆինանսների նախարարը շահերի բախում չի տեսնում նրանում, որ ղեկավարում է երկրի քիմիական գործարանը և ԶԼՄ-ների կայսրությունը, իսկ կոմունիստները, որոնք ելույթ են ունենում ՆԱՏՕ-ից՝ Չեխիայի դուրս գալու օգտին՝ երկրի երրորդ քաղաքական ուժն են:
«Այս ամենը Չեխիայում ընդունված է անվանել կայունություն»,-հեգնում է Bloomberg-ը, որը Չեխիան անվանել է «նոր դրախտ» օտարերկրյա ներդողների համար՝ հարևան երկրների տնտեսական իրավիճակի վատթարացման կոնտեքստում.Գրում է Gazeta.ru-ն:
Չեխիայի ներդրման գրավչությունը բարձրացել է հարևան երկրների պոպուլիստական միջոցների խստացման ֆոնին: Այդ գրավչությունն այնքան է աճել, որ այն այսօր կարող է մրցակցել միայն Ճապոնիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների հետ, որոնք ունեն ցածր տոկոսադրույքներ պարտատոմսերի համար՝ մինչև 10 տարի ժամկետով:
«Չեխիան ի տարբերություն հարևան երկրների, միշտ ուրախ է օտարերկրյա ներդրողներով: Դա հիմնարար տարբերություն է, ներդրողները հավատում են չեխական օրենքներին, որոնք աշխատում են»,- նշել է Nomura Plc-ի տնտեսագետ Պիտեր Ատտարդ Մոնտալտոն:
Աղբյուրը գրում է ներդրման համար հավելյալ գործոն է հանդիսացել բյուջեի դեֆիցիտի նվազումը: