Ռուսաստանում գրանցվել է գրիպից մահացության 107 դեպք
Ռուսաստանում գրիպից մահացածների թիվը գերազանցել է 100-ը, բայց դա զգալիորեն քիչ է, քան 2009 թ. համաճարակի ժամանակ: Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, գրում է ՏԱՍՍ-ը:
«Երեկվա դրությամբ 107 մարդ մահացել է գրիպից, նրանցից 4-ը՝ հղի կանայք, 8-ը՝ երեխաներ»,- ասել է նախարարը:
Սկվորցովան ընդգծել է, որ «անխտիր բոլոր» մահացածները գրիպի դեմ պատվաստված չեն եղել և, որպես կանոն, ուշ են դիմել բժշկի: Մեծ մասը խոզի գրիպով է հիվանդ եղել:
Նախարարի կանխատեսմամբ՝ գրիպի համաճարակը Ռուսաստանում կնահանջի մեկուկես շաբաթից և ամբողջովին կվերջանա փետրվարի վերջին: «Գրիպի համաճարակի պիկը կլինի այս և հաջորդ շաբաթ»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա