Կինեմատոգրաֆիա. Հայաստանը կկարողանա ներկայացնել համատեղ ծրագրեր «Eurimages»-ին
«2016թ․-ի հունվարի 1-ից Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի «Eurimages» համատեղ կինոարտադրության համաձայնագրին։ Այս անդամակցության արդյունքում արդեն Հայաստանը կկարողանա ներկայացնել համատեղ ծրագրեր «Eurimages»-ին՝ առաջիկա հանդիպումներում քննարկելու համար»,-այսպես նշված է ԵԽ հաղորդագրության մեջ։
«Eurimages»-ը ԵԽ կողմից ստեղծված հիմնադրամ է՝ ուղղված եվրոպական կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների համատեղ արտադրությանը, բաշխմանը, ցուցահանդեսներին ու թվայնացմանը։ «Eurimages»-ի նպատակն է խթանել եվրոպական կինոարտադրությունը՝ քաջալերելով ֆիլմերի արդադրությունը և պրոֆեսիոնալների միջև համագործակցությունը։ 1988թ․-ին ստեղծվելուց ի վեր՝ «Eurimages»-ն աջակցել է 1726 եվրոպական համատեղ արտադրության՝ 518մլն եվրո ընդհանուր արժեքով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին