ՀԱԿ. ՀՀ Զինված ուժերը պատվով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունը
Հայ Ազգային Կոնգրեսը Հայոց բանակի կազմավորման 24-ամյակի կապակցությամբ շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, զինվորներին, սպաներին, ազատամարտիկներին, նախկին զինծառայողներին, ողջ ժողովրդին։
«Ծնունդ առնելով բարդագույն պատմա-քաղաքական ժամանակաշրջանում, Հայոց բանակը քաղաքական և զինվորական ողջախոհ ղեկավարության, մասնագիտական պատրաստվածության և բարոյահոգեբանական ամրության շնորհիվ իր կազմավորումից կարճ ժամանակ անց արձանագրեց մեր պատմության մեջ ոսկե տառերով գրված հաղթանակներից մեկը` Արցախի ազատագրումը: Դա հնարավոր եղավ նաև իշխանության նկատմամբ վստահության, օբյեկտիվ դժվարությունների հաղթահարելու համաժողովրդական կամքի և բանակի նկատմամբ համընդհանուր գորովանքի պայմաններում:
Իր կազմավորման օրվանից Հայաստանի բանակը համարվում է երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխիքը: Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ այսօր էլ, երբ տարածաշրջանային և միջազգային քաղաքական գործընթացները թևակոխել են լարվածության փուլ, ՀՀ Զինված ուժերը պատվով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունը` պաշտպանելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու նրա քաղաքացիներին»,-ասված է ՀԱԿ շնորհավորական խոսքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան