Հայոց բանակն ամեն օր իր առջև դրված քննությունը հանձնում է գերազանց. Սեյրան Օհանյան
«Խորհրդանշական է, որ այսօր առաջինը այցելում ենք Եռաբլուր՝ մեր մարտական ընկերներին, նրանց հարազատներին շնորհավորելու»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այսօր այստեղ յուրաքանչյուրի անունը լսելիս, մեզանից յուրաքանչյուրի միջով սարսուռ է անցնում, ցավն ու սխրանքը շաղախվում, դառնում են հպարտություն մեր մարտական ընկերների ու մեր բանակի համար, այնուհետև կարծրացնում, դառնում պատասխանատվություն՝ այսուհետ սխալներ չգործելու համար»,- նշեց նախարարը:
Սեյրան Օհանյանի խոսքերով՝ Հայոց բանակի այսօրվա մարտունակությունը թույլ է տալիս ասել, որ հայկական բանակը տարածաշրջանում գործունակ, մրցունակ, ինչպես նաև հաղթանակած բանակ է:
«Ամեն օր մեր սահմաններին, Արցախում, շփման գծում իր առջև դրված քննությունը հանձնում է գերազանց»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան