
Վարչապետ. Մենք հպարտանալու տեղ ունենք
Մեր ժողովրդի, մեր երկրի համար հպարտություն է հայոց բանակը: Եռաբլուր զինվորական պանթեոնում Հայրենիքի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք, իրոք, հպարտանալու տեղ ունենք, մեր ձեռքբերումը շատ մեծ է անկախության տարիներին: Շնորհավորում եմ մեր բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին բանակի տոնի առիթով: Ուզում եմ իմ ողջույնի խոսքը հղեմ այն զինվորներին, ովքեր հենց այս պահին պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, մեր երկրի անվտանգությունը»,-ասաց կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով, անկախության տարիներին ձևավորված հայոց բանակը ոգևորում է հայ ժողովրդին: