Բանակը իր քառորդդարյա հոբելյանին է մոտենում՝ գլուխը բարձր. Սեյրան Օհանյան
«ՀՀ Զինված ուժերը իրենց գոյության քառորդդարյա հոբելյանին են մոտենում՝ գլուխը բարձր և յուրաքանչյուր հայի հպարտությամբ արտասանած «հայկական բանակ» բառերի մեջ կրելով մեր պատմական երազանքները, երկար տարիների քրտնաջան, զրկանքներով լի ծառությունն ու հաղթանակի բերկրանքը»,-բանակի 24-ամյակին նվիրված միջոցառմանը շնորհավորական ելույթում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը:
Նախարար ընդգծեց, որ 2015 թվականը հայ բանակի համար ձեռքբերումների և որակական առաջընթացի տարի էր. «Տարին առանձնացավ սահմանագոտում ստեղծված աննախադեպ լարվածությամբ, հակառակորդի կողմից մեկը մյուսին հաջորդող դիվերսիոն գործողություններով, հրթիռահրետանային կայանների և անգամ տանկային կրակի կիրառմամաբ:
Ս. Օհանյանի խոսքերով՝ միայն դիվանագիտական և ռազմական ասպարեզներում ՀՀ նախգահ, ԶՈՒ գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի անձնական ուղղորդմամբ, կառավարության որոշումների անշեղ կատարման և հայկական բանակի ստորաբաժանումների ներդաշնակ ու փոխկապակցված գործողությունների շնորհիվ, առաջնորվելով փոքր ուժերով մեծ խնդիրների լուծման նշանաբանով հաջողվեց ժամանակին և արժանի հակահարված տալ հակառակորդի բոլոր ոտնձգությունների և կախարգելել զինված դիմակայության սրումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան