Շվեդիան մտադիր է արտաքսել շուրջ 80 հազար փախստականների
Շվեդիայի ներքին գործերի նախարար Անդրես Իգեմանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են արտաքսել փախստականի կարգավիճակի համար դիմած ավելի քան 80 հազար մարդու: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նախարարի խոսքով, արտաքսման համար պետք է օգտագործվեն չարտերային թռիչքներ, իսկ ընդհանուր գործողության համար կպահանջվի մի քանի տարի:
«Մենք խոսում ենք 60 հազար մարդու մասին, բայց թիվը կարող է հասնել մինչև 80 հազարի»,-ասել է նա:
2015 թվականին շուրջ 163 հազար մարդ ապաստան են խնդրել Շվեդիայից: Ներկա պահին մոտ 58.800 դիմում է քննվում, դրանց 55 տոկոսը հաստատվել են: