Մեր բանակը խաղաղություն պաշտպանող բանակ է. Բագրատ Սրբազան
Մեր կյանքը հիմնված է մեր զինվորների մարտունակության ու զորության վրա: Այսօր Հայոց բանակի 24 ամյակին նվիրված համերգից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ շնորհավորելով ողջ հայությանն ու հատկապես ՀՀ Զինված ուժերին:
«Մի առիթով ասել եմ՝ մեր բանակը խաղաղապահ բանակ է, խաղաղություն պաշտպանող բանակ է, մարդասպան բանակ չէ: Դրա մասին ոչ միայն մենք ենք վկայում, այլև նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են մեր բանակի հետ»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ բոլորին ապահով, անփորձանք ծառայություն ու խաղաղ պայմաններում ընտանքիներ վերադառնալ մաղթելով:
«Բանակում 40 հոգևոր ծառայողներ, գնդերեցներ ունենք` սարկավագներ, գումարած այն տեղական կառույցները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են բանակին: Կարծում եմ, որ մեր հոգևորական տղաները թե առօրյա կենցաղային պայմաններում, թե առաջնագծում մեր զինվորների կողքին են, նրանց հետ տարվող հոգևոր խնամքի աշխատանքով, մշտապես քաջալերողի դիրքում են»:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը ներկա է գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-ամյակին նվիրված հանդիսությանը
- Բանակը իր քառորդդարյա հոբելյանին է մոտենում՝ գլուխը բարձր. Սեյրան Օհանյան