Իրանում քաղաքացիական ինքնաթիռ է վթարի ենթարկվել
«Իրանում քաղաքացիական ինքնաթիռ է վթարի ենթարկվել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ Մաշհադի միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվել «Զագրոս» ընկերությանը պատկանող Սպահանից Մաշհադ թռչող քաղաքացիական ինքնաթիռը:
Ըստ նախնական տեղեկության՝ ինքնաթիռի վթարի ենթարկվելու պատճառն անիվների անսարքությունն է եղել. վայրէջքի ժամանակ անիվներից մեկը կոտրվել է:
Ինքնաթիռում եղել է 154 ուղևոր, բարեբախտաբար նրանց բարեհաջող դուրս են բերել ինքնաթիռից:
Հիշեցնենք, որ նախօրեին իրանական «Ասրիրան.քոմ» կայքը հաղորդել էր, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆրանսիական Airbus ընկերությունից 100 միավոր ինքնաթիռ գնել, այդ թվում՝ A380 մոդելի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում