Մենք կարևորում ենք Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու Օլանդի նախաձեռնությունը. Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետո զրույցում ասաց՝ կարևորում է այն հանգամանքը, որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախաձեռնությունն իր վրա է վերցրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նրա խոսքերով՝ նման օրինագիծ կա նաև ՌԴ-ում:
«Բնականաբար, մենք շարունակելու ենք անել ամեն ինչ, որպեսզի ոչ միայն դատապարտվի Հայոց ցեղասպանությունը, այլ նաև դատապարտվի Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, քանի որ մեր կարծիքով, գիտակցված ժխտողականությունը նույնքան վտանգավոր է, որքան Ցեղասպանություն իրականացնելը»,- հայտարարեց Է.Շարմազանովը:
Այս առումով, ըստ նրա, ողջունելի է Ֆրանսիայի նախագահի և քաղաքական ուժերի նախաձեռնությունը:
«Մենք պետք է շարունակենք երկու ուղղությամբ ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու ժխտողականության դեմ պայքարում ամենօրյա աշխատանք իրականացնել»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը: