Բազարչյան. Հիվանդության մասին խոսելիս, քննարկել թե որ հորիզոնականում է գտնվում երկիրը, առնվազն կոռեկտ չէ
Քաղցկեղի հետևանքով մահացության ցուցանիշով, իհարկե, Հայաստանը վատ իմաստով առաջին տեղում չէ, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում հիվանդացության ցուշանիշը ցածր է: «Մեդիա կենտրոն»-ում անցկացվող «Քաղցկեղի տարածվածության խնդիրը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
«Քաղցկեղի կամ այլ հիվանդությունների մասին խոսելիս, քննարկել թե որ հորիզոնականում է գտնվում այս կամ այն երկիրը, առնվազն կոռեկտ չէ»,-ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա ինստիտուտի տնօրենի խոսքով, մահացության վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն հրապարակում է Ազգային վիճակագրական ծառայությունը, գրանցվում է հիվանդացությունների միջազգային 10-րդ դասակարգի: Պաշտոնական վիճակագրություն կարելի է ստանալ նաև ԱՀԿ «Առողջություն բոլորի համար» շտեմարանը, որը գործում է եվրոպական տարածաշրջանային, ինչպես նաև նախկին ԱՊՀ երկրների համար:
«Եթե խոսենք թվերից, ապա պետք է ասեմ, որ 2014-ին 100 հազար բնակչի հաշվով քաղցկեղից մահացության ցուցանիշը կազմել է 189»,-ասաց նա, ավելացնելով, ըստ այդ վիճակագրության միջին ու բարձր եկամուտ ունեցող մի քանի երկրներ քաղցկեղի հետևանքով մահացության առումով հայաստանյան ցուցանիշներից կամ ավել են, կամ հավասար:
Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանը նշեց, որ 2015-ի վիճակագրությունը դեռ չեն ամփոփել, իսկ 2014-ին 100 հազար բնակչի շրջանակում գրանցվել է քաղցկեղով հիվանդացության 277 նոր դեպք, 100 հազար բնակչի հաշվով այդ տարվա ընթացքում մահացել է 188 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Մասնագետը՝ Հայաստանում քաղցկեղից մահացության տվյալների մասին
- Քաղցկեղից մահացության ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է աշխարհում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում