Քաղաքական 12:00 28/01/2016 Հայաստան

Ի՞նչ կատարվեց ԵԽԽՎ-ում․առանց ֆատալիզմի և ուռա-հայրենասիրության

Հայկական ռադիոյին հարցնում են՝ հնարավո՞ր է սիրով զբաղվել հրապարակում, պատասխանում է՝ այո՛, բայց խորհուրդ տվողները շատ կլինեն։ Վերաձևակերպենք հարցը՝ հնարավո՞ր է զբաղվել հրապարակային դիվանագիտությամբ, մասնավորապես՝ խորհրդարանական ձևաչափով, այո՛, բայց նորից խորհուրդ տվողները շատ կլինեն, ինչին և ականատես եղանք վերջին երկու օրերին։

Բարձր գնահատելով հրապարակային քննարկումները և հանրային վերահսկողությունը՝ մի քանի դիտարկում հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում ԼՂ հակամարտությանը և Սարսանգի ջրամբարին վերաբերող երկու զեկույցների քննարկումների արդյունքներին հետևած հայաստանյան հանրային արձագանքի վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, զեկույցներից մեկը՝ Ուոլտերի հեղինակածը, տապալվեց, իսկ մյուսը՝ Մարկովիչի ձեռամբ հաստատվեց։ Գերակայողը կարծես կիսատության զգացումն էր․ մի կողմից հաղթանակը ամբողջական չէր, մյուս կողմից էլ պարտության մասին խոսք լինել չէր կարող։ Ոչ ոքին ևս գոհացուցիչ չէր, քանի որ չընդունված զեկույցը շատ ավելի կարևոր էր ԼՂ հակամարտության  համատեքստում։ Ահա այս ընկալման ֆոնի վրա հնչեցին բազմաթիվ փորձագիտական և ոչ այնքան կարծիքներ, որոնց մի մասը խրատական ժանրից էին՝ «ինչ էր պետք անել» հարցի հնարավոր պատասխանների տեսքով։ Քիչ էին «ինչպես անել» հարցը նախընտրողները։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը, երբեմն նաև ընդհանրացնելով  հայկական դիվանագիտությունը, մե՛կ մեղադրվում էր անզորության մեջ, մե՛կ նրանց առաջ դրվում էր մաքսիմալիստական պահանջներ՝ ենթադրելով, որ նրանք ամենազոր են։ Ասում են ծայրահեղ մոտեցումները դյուրին է պաշտպանել, քանի որ այդ դեպքում ամեն ինչ բաժանվում է երկու մասի՝ սևի ու սպիտակի, բարդ երևույթները հնարավորինս պարզեցվում են, և առանց ծանր մտավարժանքների մարդիկ ունենում են կարծրացած դիրքորոշումներ։ Գուցե սա գալիս է մարդկային ծուլությունից: Ինչևէ, փաստն այն է, որ որևէ պատվիրակություն, կամ որևէ երկիր ոչ անզոր է, ոչ էլ առավել ևս ամենազոր։ Կա հնավորությունների սահման, որին պետք է ձգտի տվյալ դերակատարը։

Հիմա ինչ կատարվեց ԵԽԽՎ-ում։ Հայկական կողմին հաջողվեց տապալել Ուոլտերի զեկույցը, ինչի համար պետք է գոհունակություն հայտնել բոլոր ներգրավված անձանց։ 

Չցանկանալով ծանրանալ այդ փաստաթղթի խեղաթյուրված բովանդակության և ընդունվելու դեպքում հնարավոր բացասական ազդեցության վրա՝ զուտ ընթակարգային տեսակետից պետք է արձանագրել, որ ԵԽԽՎ պատմության մեջ կոմիտեում քվեարկված և հաստատված զեկույցները հազվադեպ են, որ տապալվում են վեհաժողովի լիագումար նիստում։ Եվ եթե հաշվի առնենք, թե ինչքան ջանք ու ռեսուրս էր ներդրել Ադրբեջանն այս զեկույցն ունենալու համար, ապա կարելի է փաստել, որ դրա չընդունումը իրոք ձեռքբերում էր։ Չափազանցնել պետք չէ, պարզապես, անհրաժեշտ է համարժեք գնահատական տալ։

Երկրորդ զեկույցը՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ, ընդունվեց՝ հայկական կողմի համար անընդունելի մի քանի ձևակերպումներով։ Այստեղ պետք է ընդունել, կրկին առանց հուզական գունավորումների, որ այս զեկույցի ընդունումը բացթողում է։ Սակայն պետք է նշել, որ այն ադրբեջանական պրոպագանդայի համար այն կշիռը չունի, որ կունենար Ուոլտերի զեկույցն ընդունվելու դեպքում։

Հիմա որն էր ԵԽԽՎ-ում հայկական կողմի հնարավորության սահմանը՝ մեկ, թե՞ երկու զեկույցի տապալումը, թե՞ ընդհանրապես դրանց ԵԽԽՎ օրակարգ մտնել բացառումը, թե՞ որևէ հայամետ զեկույցի ընդունումը։ Դժվար է հստակ գիծ տանել։ Սակայն դժվար է  նաև 8 հոգով (4 հիմնական և 4 փոխարինող)  47 երկրի՝ բազմաբնույթ հոգսեր և շահեր ունեցող 636 (318 հիմնական և 318 փոխարինող) պատվիրակների, որոնց ճնշող մասը իրականում անտարբեր են միմյանց նկատմամբ, համախմբել որևէ օրակարգային կետի շուրջ և ստանալ ցանկալի արդյունք։ Կրկին, առանց ֆատալիստական անզորության զեղումների և առանց ուռա-հայրենսիրական գոռում-գոչյունի, թե ԵԽԽՎ-ում, թե այլուր հնարավոր է և անհրաժեշտ է դնել խնդիրը և հասնել դրա լուծման՝ իմանալով սեփական հնարավորությունների սահմանը, բայց չսահմանափակվելով դրանով։

Արտաքին քաղաքականությանը պետք է վերաբերվել որպես վերջ չունեցող ձեռնարկման, որպես անընդհատ վայրիվերումների ամբողջության, որը պետք է կառավարել։ Սա էլ համարենք ԱՄՆ նախկին նախագահ Նիքսոնի խորհուրդը հրապարակային դիվագիտությամբ զբաղվողներին։

Հեղինակ՝ Ա․Մկրտչյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}