Նախարար. Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ որևէ բռնաճնշում որևէ ձևով չի եղել: Լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում եմ և շատ լավ տեղեկացված եմ, թե յուրաքանչյուր օր ինչ է եղել, ինչպես է եղել: Իմ անձնական հսկողության տակ է այդ ամենը: Եղել են ստուգումներ, և որևէ բռնաճնշում նրա նկատմամբ չի եղել»,- ասաց նախարարը:
Ա. Հովհաննիսյանի խոսքով, որոշակի դժգոհություն եղել է խցի հետ կապված, և դիտորդական խումբը, և իրավապաշտպան կազմակերպություններն այցելել են նրան, զրույցել նրա հետ. «Նա այդ պահի դրությամբ եղել է խցում և ասել, որ այդ պահին ամեն ինչ իր մոտ նորմալ է, և որ, եթե այդպես ամեն ինչ լինի, որևէ խնդիր չի լինի: Եթե չեմ սխալվում մինչև այս պահը, որևէ դժգոհություն չունի»:
Արդարադատության նախարարը վստահ է, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալ չկա, Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ:
Հիշեցնենք, որ Գ. Սաֆարյանը կալանավորվել է հուվարի 3-ին: Դեկտեմբերի 31-ի գիշերը Սաֆարյանը և այլ ակտիվիստներ փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչն ավարտվել էր ոստիկանների հետ բախմամբ: Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ որևէ մարմնական վնասվածք չունի. ԱՆ ՔԿՎ
- Փաստաբան. Գևորգ Սաֆարյանի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում
- Փաստաբան. Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու դիմում կներկայացնենք
- Քաղաքացի Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ
- Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստվում են նյութեր
- ՀԱԿ-ի հայտարարությունը` Գևորգ Սաֆարյանին կալանավորելու մասին
- «Նախախորհրդարանի» ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել