Արփինե Հովհաննիսյան. Հայաստանը վատթարագույն վիճակում չի
«Որևէ երկիր չի ցանկանում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր դեմ որոշումներ, վճիռներ կայացնի: Կարող եմ ասել, որ այդ ցուցանիշներով Հայաստանը վատթարագույն վիճակում չի»,- լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ նրա, բնականաբար, թույլատրվում են սխալներ, որոնցից հետո իրականացվում են քայլեր:
«Իրականացվում է վերլուծություն, օրենսդրական բարեփոխումներ: ՄԻԵԴ ցանկացած որոշում սկզբունքորեն հիմք է տալիս, որպեսզի վերլուծես, թե որտեղ են եղել բացթողումներ՝ օրենսդրական մակարդակո՞ւմ, թե՞ օրենքի բացեր են եղել: Յուրաքանչյուր կոնկրետ գործով մենք պետք է վերլուծությունից հետո ունենանք քայլերի հաջորդականություն»,- ասաց նախարար Ա.Հովհաննիսյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռամիլ Սաֆարովի գործով Հայաստանը երրորդ կողմ կներգրավվի, նախարարն ասաց, որ դեռևս չի ցանկանում մեկնաբանել ՄԻԵԴ-ի որոշումն այն մասին. «Ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն տալուց, մինչև լինի վերջնական որոշում»:
Հիշեցնենք, Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունները ճանաչվել են որպես Ռամիլ Սաֆարովի վաղաժամ ազատ արձակման գործով պատասխանող կողմեր և պետք է բացատրություններ ներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան