Հայկական կողմը ԵԽԽՎ-ում կարողացավ ճիշտ աշխատանք տանել. Ռուբիկ Հակոբյան
Հունվարի 28-ը վերածվում է ազգային տոնի և կարևորն այն է, որ ընդգծվում է՝ բանակը ժողովրդինն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր խոսքն այսպես սկսեց ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ շնորհավորելով Հայոց բանակի 24-ամյակի առթիվ:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հակահայ բանաձևերին՝ պագամավորն ասաց, որ դրանց մասին տարբեր գնահատականներ հնչեցին. «Ովքեր տեղյակ էին այս բանաձևերի զարգացումներին, նկատած կլինեն, որ ադրբեջանական մամուլը գրեթե միշտ գրում էր՝ վերջ, սրանք հաղթանակած են, սակայն հայկական կողմը կարողացավ ճիշտ աշխատանք տանել, չեզոքացնել Ուոլթերի բանաձևը, որն ավելի կոշտ էր»:
Ռուբիկ Հակոբյանի խոսքով, հայկական կողմը կարողացել է ճիշտ օգտագործել իր ռեսուրսները. «Գործադիրը և օրենսդիրը՝ դիմադիրը և ընդդիմադիրը ճիշտ համագործակցեցին, որտեղ ոչ թե անձնական կուսակցական շահերը աշխատեցին, այլև ազգայինը: Մեծ էր նաև ժողովրդի դերը»:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքին, Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ եթե ավելի լուրջ աշխատեին, մյուս բանաձևն էլ չէր անցնի:
Նա շեշտեց, կային նաև թերություններ. «Շատ կարևոր մի գործոն չօգտագործվեց մեր պատվիրակության կողմից, այն որ Արցախի իշխանությունները՝ ի դեմս վարչապետի և փոխվարչապետի շատ բացահայտ արտահայտել էին իրենց դրական մոտեցումը, որ կարող են Ադրբեջանի հետ միասին քննարկել և լուծումներ գտնել, որպեսզի Սարսանգի ջրամբարն օգտագործվի հարևան պետության հողատարածքների համար»:
Պատգամավորի խոսքերով՝ շատ կարևոր հարց է և քարոզչական առումով լուրջ նշանակություն կունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան