Բլատտերը մտադիր է ներկա լինել ՖԻՖԱ-ի ղեկավարի ընտրություններին
Յոզեֆ Բլատտերը պլանավորում է ներկա լինել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին, որոնք կկայանան Ցյուրիխում, փետրվարի 26-ին: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը: Հիշեցնենք, որ կազմակերպության այժմյան ղեկավարը որակազրկվել է 8 տարով՝ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ոչ օրինական կերպով 2 մլն շվեյցարական ֆրանկ փոխանցելու համար: Նա բողոքարկել է այդ որոշումը, բայց հարցը կքննարկվի ընտրություններից հետո:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում են Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ-Խալիֆան, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարռտուղար Ջաննի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը և հարավաֆրիկացի գործարար Տոկիո Սեքսվալեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա