Սուր շնչառական վարակների առումով գրանցվել են լուրջ հաջողություններ, բայց չի նշանակում, որ գրիպը նահանջել է. Արտավազդ Վանյան
Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ գրիպի և սուր շնչառական վարակաների առումով բավական լուրջ հաջողություններ կան գրանցված : Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերհսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը՝ ներկայացնելով գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը:
Նրա խոսքերով՝ այս տարվա հունվարին, հիմնականում տոնական և հետտոնական օրերին, արձանագրվել է սուր շնչառական վարակների աշխուժացում, որին էլ նպաստել են ջերմաստիճանի կտրուկ նվազումը, տոնական օրերին ակտիվ շփումները և գրիպի շրջանառող հարուցիչը (H1N1):
Ըստ Ա.Վանյանի՝ դեկտեմբերին մահացություններ են եղել գրիպից, հոսպիտալացումներն էլ քիչ էին, սակայն ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում այսօր հանրապետությունում նկատվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ: Բացի այդ, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապբուժօգնության կանչերը ևս նկատելի նվազել են:
Արտավազդ Վանյանը հայտնեց, որ հղիների շրջանում ստացիոնար դիմելիությունը նույնպես նվազել է շուրջ 60 %-ով: «Վերակենդանացման բաժամունքներում բուժում ստացող հիվանդների թիվն էլ նվազել է 46 %-ով»,- ասաց Վանյանը:
Այնուամենայինիվ, ըստ նրա, դա չի նշանակում, թե գրիպը նահանջել է և պետք է թուլացնել զգոնությունը:
«Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում լինելու է համաճարակային ֆիլտր: Այն երեխաները, ում մոտ գրիպի թեթև նախանշաններ կլինեն, նրանք կմեկուսացվեն»,- ընդգծեց Վանյանը՝ հավելելով, որ այս հիվանդությանը միայն համատեղ ուժերով կարելի է հաղթահարել:
Նրա խոսքերով, ուսումնական հաստատություններում այսօրվանից սկսած համապատասխան աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի դասերն սկսվելուն պես նորմալ ջերմաստիճան լինի:
Նշվեց նաև, որ ժամանակավորապես կդադարեցվեն ֆիզիկական կուլտուրայի դասընթացները. «Առաջարկել ենք նաև, որ դպրոցներում չգործեն բուֆետները, չլինեն երեխաների կուտակումներ, քանի որ կուտակումները շատ ռիսկային կարող են լինել»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Խոզի գրիպի նմուշներն ուղարկվել են արտերկիր՝ առավել խորն ուսումնասիրության. ՀԺ
- Հայաստանում հիվանդներից վերցված նմուշներն ուղարկվել են Լոնդոն և Ռուսաստան՝ պարզելու, թե խոզի գրիպը մուտացիայի ենթարկվել է, թե ոչ
- Գրիպով և թոքաբորբով հիվանդների բուժումն անհրաժեշտության դեպքում կտրամադրվի անվճար
- Գայանե Սահակյան. Գրիպի եղած պատվաստանյութը միայն քրոնիկ հիվանդների համար է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա