Պեդրո Ագրամունտ. ԵԽԽՎ-ն մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը
ԵԽԽՎ-ն մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության տված հարցազրույցում նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԽԽՎ նոր ղեկավար Պեդրո Ագրամունտը:
Վերջինս խոսքով, երկխոսությունը պետք է շարունակվի անկախ այն հարգամանքից, որ ՌԴ պատվիրակությունը որոշել է չմասնակցել վեհաժողովի այս նստաշրջանին:
«Ռուսաստանը Եվրոպա է, և այն մեր կազմակերպության անդամ պետություն է։ Ես խորապես հավատում եմ, որ որպես եվրոպացիներ՝ մենք պետք է լուծենք մեր խնդիրները միասին»,- հայտարարել է Պեդրո Ագրամունտը:
«Ռուսաստանի խորհրդարանը որոշում է կայացրել խորհրդարանական վերահաժողովի 2016 թ հերթական նստաշրջանին պատվիրակություն չգործուղղել: Դա մեր մեջ կապի հարցում որոշակի ինստիտուցիանալ դժվարություններ կստեղծի, բայց դա չի նշանանակում, որ ՌԴ-ի հետ համագործակցությունը պետք է դադարեցվի»,- հավելել է ԵԽԽՎ ղեկավարը:
Ագրամունտի խոսքով՝ «կան շատ հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք, կան մի շարք խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք միասին»:
Նշենք, որ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ գործերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին օրերս հայտարարել է այն մասին, որ Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան