Դաշնակցությանը որոշակի լծակներ կտրվեն. ԱԺ նախագահ
Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության հետ բանակցությունները դեռևս առաջին փուլում են: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ու հավելեց. «Կոալիցիաները ինքնանպատակ չեն լինում: Այն քաղաքական խնդիրները որ այսօր ունենք, պետք է համաձայնության գանք դիրքորոշումների առումով: Առայժմ այդ փուլում ենք: Եթե վերջնական հանրագումարի գանք, շատ չի ուշանա»:
Պաշտոնների բաշխումը, ըստ ԱԺ նախագահի, ածանցյալ հարցեր են, առաջնային հարցը «քաղաքական համաձայնությունն է»:
«Եթե քաղաքական համաձայնություն եղավ, բնականաբար, պատասխանատվություն էլ պետք է կրեն և ըստ այդմ, որոշակի լծակներ կտրվեն նրանց», -հավելեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը:
Նրա խոսքով, Սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրական մեծ աշխատանք կա, և այդ հարցում Դաշնակցությունը «ցանկանում է մասնակցություն ունենալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան