Չեմ կարծում, որ ԵԽԽՎ-ում պարտվել ենք. Գալուստ Սահակյան
ԵԽԽՎ վերջին լիագումար նիստում համատեղ հանդես եկան հայաստանյան և պետական, և ոչ պետական կազմակերպությունները, հայ համայնքը, դիվանագիտական ամբողջ կորպուսը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Այն խնդիրները, որոնք վերաբերում են երկրի ռազմավարությանը, ոչ միայն մնում են խորհրդարանի կամ պատվիրակության խնդիրը, այլ ամբողջ պետության և համայն հայության», -հավելեց խորհրդարանի խոսնակը:
Հարցին, թե Սարսանգի ջրամբարին վերաբերող «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» անվանումով զեկույցն արդյոք պարտություն չէ՞ր հայկական կողմի համար, ԱԺ նախագահը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ԵԽԽՎ-ում պարտվել ենք: Նախ դա իրավական որևէ մոտեցում չի լրացնում: Կարծում եմ` նոր տեքստեր կնախապատրաստեն, որովհետև ըստ էության, զեկույցն այնպես էր կազմված, որ ընդհանրապես Սարսանգի մասին չէր, որովհետև Սարսանգի ջրամբարից ոռոգման նպատակով ոչ օգտվում է Ադրբեջանը, ոչ էլ Ղարաբաղը»:
Սահակյանի համոզմամբ, Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցի ընդունումը ԵԽԽՎ-ի կողմից, Հայաստանի դիվանագիտության տապալումը չէր, քանի որ ԵԽ 40 պատգամավորներ չեն մասնակցել քվեարկությանը: «Եթե նրանք մասնակցեին, ձայները ոչ թե 98 կլինեին, այլ ենթադրենք` 160», -հավելեց Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սարսանգի ջուրն օգտագործելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է համագործակցեն Արցախի կառավարության հետ. Արթուր Աղաբեկյան
- Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին. Շ.Քոչարյան
- ԵԽԽՎ-ում ընդունվեց Մարկովիչի հեղինակած բանաձևը՝ փոփոխություններով
- Սարսանգի վերաբերյալ 1 էջանոց ԵԽԽՎ զեկույցը «պահանջում է» հայկական զինված ուժերի դուրս բերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան