Մինչև 2017 թվականը Կրթության և գիտության նախարարի փոփոխություն չի լինի. ՉԻ
«Չորրորդ իշխանությանը» հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, որոշել է տարանջատել վերջերս միացված տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունները: Մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների մասը կշարունակի ղեկավարել գործող նախարար Արմեն Երիցյանը: Իսկ ահա տարածքային կառավարման նախարարությունը կհանձնվի ՀՅԴ-ին: Որոշումն այս մասով արդեն կայացվել է:
Ինչ վերաբերում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը դաշնակներին հանձնելուն, ապա այդ մասով նորությունները ՀՅԴ-ի համար այնքան էլ ուրախալի չեն: Թերթի տեղեկություններով՝ Կրթության և գիտության նախարարության մասով ևս որոշում կա՝ այն թողնել ՀՀԿ-ի տիրույթում: Ավելին՝ որոշվել է՝ մինչև 2017 թվականը այս գերատեսչությունում ղեկավարի փոփոխություն չիրականացնել: Այսինքն՝ ևս երկու տարի ԿԳ նախարարի պաշտոնում դաշնակները ստիպված կլինեն հանդուրժել գործող նախարար Արմեն Աշոտյանին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին