Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում յուրաքանչյուրն ունի իր պարտականությունը. Նախարար
«2015 թվականի հուլիսի մեկին, երբ ընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, մենք էական քայլ կատարեցինք և զգալի առաջընթաց ապահովեցինք»,-այսօր Այսօր «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեղեկատվության ազատությունը» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, մինչև օրենքի ընդունումը անձնական տվյալների պաշտպանությունը միջազգային չափանիշներին չէր համապատասխանում, և մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ էին օրենսդրական նոր մոտեցումներ:
Այդ առումով, նախարարը կարևորեց ՀՀ արդարադատություն նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության ստեղծումը:
Նրա խոսքով, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում յուրաքանչյուրն ունի իր պարտականությունը, պարտավորությունը, կարող է իր լուծումը ներդնել, որպեսզի հնարավոր լինի ձեռնարկել դրական պրակտիկա ձևավորելուն միտված որոշակի քայլերի հաջորդականություն` անձնական տվյալների պաշտպանության ոլորտում: Հովհաննիսյանի կարծիքով, այդ հարցում որևէ մեկի դերը թերագնահատել չարժե, և յուրաքանչյուրն իր տեղում է` թե՛ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները, թե՛ իրավաբանները և յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակում։
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան հիշեցրեց, որ հունվարի 28-ը նշվում է որպես անձնական տվյալների պաշտպանության օր և այդ օրն ընտրվել է, քանի որ 1981 թվականի այդ օրն է անձնական տվյալների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվեցիան ընդունվել:
«Դա միակ միջազգային պայմանագիրն է, որը վերաբերում է տվյալների պաշտպանությանը»,-հավելեց Վուտովան:
Հայաստանն այդ կոնվենցիային միացել է 2012 թվականին:
Անձնական տվյալների պաշտպանության նորաստեղծ գործակալության պետը Շուշան Դոյդոյանն է: Նրա ներկայացմամբ, գործակալությունը տարին մեկ անգամ հաշվետվությամբ պետք է հանդես գա, ինչը պարտադրում է Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան