«Վարդապետի լռություն» ֆիլմին չպետք է վերաբերել որպես կոմիտասագիտական ժառանգության մաս. կոմիտասագետ
Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռություն» ֆիլմին պետք է վերաբերել որպես կինոարվեստի ստեղծագործություն, այլ ոչ թե կոմիտասագիտական ժառանգության մաս: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, կոմիտասագետ Մհեր Նավոյանը ՝ պատասխանեով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք ֆիլմը:
«Հարգանքով եմ վերաբերում, լավ կարծիք ունեմ Վիգեն Չալդրանյանի ժառանգության վերաբերյալ ընդհանրապես: Այս ֆիլմի վերաբերյալ առաձնակի որևէ բան չէի ուզենա ընդգծել, առանձնակի որևէ վերաբերմունք չէի ուզենա արտահայտել»,- ասաց նա՝ կարևորելով այն, որ ֆիլմում Կոմիտասի ժառանգության, կենսագրության վերաբերյալ խաթարումներ, եղծումներ չկան:
Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 25-ին: Ֆիլմը նվիրված է Կոմիտաս վարդապետի հիշատակին, նկարահանվել է Հայաստանի մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի և «Շարմ Հոլդինգի» մասնակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան