Նոր Օմբուդսմենի թեկնածությունը կառաջարկի ոչ թե ԱԺ-ն, այլ պետա-իրավական հանձնաժողովը
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ փետրվարի 1-ին մեկնարկելիք Ազգային ժողովի 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվեց ԱԺ որոշման նախագիծ, որը բխում է հենց Սահմանադրական փոփոխություններից:
Այդպիսով, Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունն առաջարկվում է ոչ թե Ազգային ժողովը, այլ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտները սահմանելու մասին» ԱԺ որոշումը ընդունվել է 2012 թվականին և 2015 թվականի Սահամանդրական փոփոխություններից հետո անհրաժեշտություն է առաջացել դրանում կատարել փոփոխություններ:
Այս որոշման մեջ կատարվվող փոփոխություններով, առաջարկվում է սահմանել, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն է իրավասու Ազգային ժողովին ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկություն:
Բացի այդ, որոշմամբ սահմանվում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգը և ժամկետները: Ըստ նույն որոշման նախագծի, Ազգային ժողովին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար թեկնածու է առաջարկվում Հայաստանի Հանրապետության պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի գրավոր դիմումով ներկայացված թեկնածուների թվից:
Հանձնաժողովում փոքրամասնություն կազմող ընդդիմադիր պատգամավորները առարկեցին առաջարկվող փոփոխությունը` պատճառաբանել;ով, որ հանձնաժողովում մեծամասնությունը Հանրապետական խմբակցությունն է, հետևաբար ստացվում է, որ ՄԻՊ-ի թեկնածությունն առաջարկվում է մեծամասնության համաձայնությամբ:
Հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանն ասաց, որ բացի մեծամասնությունից ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում կան նաև այլ խմբակցություններ, որոնք չունեն 13-րդով ընդգրկվածություն: Մարուքյանի հետ համաձայնեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նիստը նախագահող ԱԺ Պետա-իրավական հարցերի նախագահ Հովհաննես Սահակյանը համաձայնեց և ասաց, որ ԱԺ լիագումար նիստում քննարկումների ընթացքում հավանաբար, համաձայնության կգան և ընդունելի տարբերակ կընդունվի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան