Մեծ Բրիտանիայի բժիշկները հորդորում են ձեռնպահ մնալ բեղմնավորվելուց
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը «Զիկա» վիրուսի դեմ պայքարի շրջանակներում կոչ է արել զույգերին ձեռնպահ մնալ բեղմնավորումից, տեղեկացնում է The Telegraph-ը: Կոչն ուղղված է այն զույգերին, ովքեր վերադարձել են այնպիսի երկրներից, որոնցում տարածված է այս հիվանդությունը` Բրազիլիայից, Մեքսիկայից:
Բացի այդ, ըստ առողջապահության կազմակերպիչների զգուշացումների, սեռական հարաբերություն ունենալիս, տղամարդիկ պետք է օգտագործեն պահպանակներ գոնե 28 օր այն դեպքում երբ կինը հղի է:
Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանց զգուշացրել են խուսափել ճանապարհորդել այնպիսի երկրներ, որոնցում արդեն իսկ տարածված է այս վիրուսը:
Աղբյուրը, վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, գրում է, որ այս վիրուսը շատ արագ է տարածվում: ԱՀԿ-ի կանխատեսումներով մինչև տարեվերջ հնարավոր է 4 մլն մարդ վարակված լինի դրանով:
Նշենք, որ «Զիկա»-ն հիմնականում մոծակի միջոցով է փոխանցվում, ու տարածման համար երկրում պետք է լինի տվյալ տեսակի մոծակը: Զիկա տենդի ախտանշաններն են՝ տենդ, ցան, հոդացավեր, շաղկապենու բորբոքում, մկանացավեր, գլխացավ: Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդությունը տևում է մի քանի օրից մեկ շաբաթ: Վիրուսը արյան մեջ պահպանվում է մի քանի օր, սակայն որոշ հիվանդների արյան մեջ այն հայտնաբերվում է ավելի երկար: Մահվան դեպքեր հազվադեպ են գրանցվում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները որոշել են համատեղ ջանքերով պայքարել «Զիկա» վիրուսի դեմ
- «Զիկա» վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում. ԱՆ
- «Զիկա» վիրուսի դեպք է գրանցվել նաև Դանիայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան