S&P-ը Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը իջեցրել է «աղբային» մակարդակի
Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը ազգային արժույթով և արտարժույթով Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշները «BBB-»-ից (ներդրումային մակարդակի վերջին աստիճանից) իջեցրել է BB+ «աղբային» մակարդակ: Այս մասին փոխանցում է Bloomberg պարբերականը՝ հղում կատարելով S&P-ի տարածած հայտարարությանը:
Գործակալության գնահատմամբ՝ Ադրբեջանի վարկանիշի նվազեցումը նման մակարդակի պայմանավորված է նավթի գների անկմամբ և ազգային արժույթի արժեզրկմամբ և սա վարկանիշի առաջին նվազեցումն է Ադրբեջանի ռեյտինգավորման պատմության մեջ:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում նավթի գները շարունակաբար նվազել են և մենք սպասում ենք, որ Ադրբեջանը մինչև 2018թ-ի ավարտը կունենա բյուջեի պակասուրդ: Մեր գնահատմամբ՝ արտաքին ռիսկերը ավելանում են, մանավանդ այն պայմաններում, որ Ադրբեջանի ԿԲ պահուստները կրճատվել են երկու երրորդով»,- մեկնաբանել են գործակալության փորձագետները: