Թուրքիայի ափերին միգրանտներով լի նավ է խորտակվել
Թուրքական ափերին միգրանտներով լի նավ է խորտակվել, ինչի հետևանքով 30 մարդ զոհվել է, 75-ին հաջողվել է փրկել: Այս մասին հայտնու է «Վեստի.ռու»-ն:
Նավն ուղևորվելիս է եղել Լեսբոս հունական կղզի: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, կենդանի մնացածների թվում կան Աֆղանստանի, Սիրիայի ու Մյանմիի քաղաքացիներ:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, 2015-ին 847 հազար մարդ Հունաստան է հասել ծովային ճանապարհով, ավելի քան 800-ը խեղդվել է Էգեյան ծովում: Ձմռանը եղանակային պայմանների հետևանքով այդ ճանապարհն առավել վտանգավոր է դառնում: