
Լեռնիկ Ալեքսանյան. ԵԽԽՎ-ում ստեղծված մթնոլորտը նոր չէր
ԵԽԽՎ-ում ձևավորված մթնոլորտը նոր չէր: Մենք արդենք գիտեինք, որ ԵԽԽՎ-ում կային չէի ասի հակահայ, բայց ադրբեջանամետ տրամադրություններ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:
«Դրանք տարբեր պատճառներ ունեն»,-ասաց Ալեքսանյանը, ավելացնելով, որ առավել մեծ ազդեցություն ունենում են խավիարային քաղաքականությունն ու կաշառքները:
Անդրադառնալով հակահայ զեկույցների քննարկմանն ու դրանցից մեկի ընդունմանը, օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ասաց, որ իրավական ու քաղաքական առումով դրանք ազդեցություն թողնել չեն կարող, սակայն կարող են կարծիք ձևավորել:
Մանրամասները՝ տեսանյութում: