Սիրիական կառավարական ուժերը հարձակում են ձեռնարկել Դեյր-էլ-Զորում
Սիրիայի կառավարական ուժերը ձեռնարկել են վճռական հարձակում ահաբեկիչների կողմից շրջափակված երկրի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր-էլ-Զոր քաղաքում՝ վերացնելով հակառակորդի զգալի չափով տեխնիկա և կենդանի ուժ: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով SANA գործակալությանը:
Սիրիական բանակի և «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների միջև բախումների հետևանքով վերջիններս մեծ կորուստներ են կրել և ստիպված են եղել փախուստի դիմել:
Միաժամանակ Սիրիայի կառավարական ուժերը հարձակում են ձեռնարկել օդանավակայանի շրջանում, որի արդյունքում ոչնչացվել են հակառակորդի ապաստարաններ և օբյեկտներ, որոնցում եղել են ահաբեկիչներ, զենք-զինամթերք:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան