Դրոզդն այսօր կժամանի Հայաստան՝ երկրորդ հավաքն անցկացնելու համար
WBC-ի վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Գրիգորի Դրոզդն այսօր կժամանի Հայաստան՝ ուսումնամարզական երկրորդ հավաքն անցկացնելու համար: Նա նախապատրաստվում է Իլունգա Մակաբիի հետ կոչման պարտադիր պաշտպանության համար մենամարտին: Հավաքը կտևի մոտ 4 շաբաթ: Առաջին հավաքը նա անցկացրել է Տեներիֆեում: Մարտը պլանավորված է անցկացնել ապրիլի 8-ին, Մոսկվայում:
«Լիովին վերականգնվել եմ ծնկի վնասվածքից, ինձ գերազանց եմ զգում, ոչ մի տեղս չի ցավում,- Դրոզդի խոսքերը մեջբերել է «Ռ-Սպորտը»:- Ծնկիս վիճակը մի քիչ անհանգստացնում էր ինձ, բայց հիմա ամեն ինչ շատ լավ է: Առաջին հավաքս լավ անցավ, շատ վազեցի ու մարմինս նախապատրաստեցի մեծ ծանրաբեռնվածության: Հիմա շաբաթվա ընթացքում 9-10 պարապմունք եմ անցկացնում: Այնպես որ, լիարժեք պատրաստ եմ՝ անցնելու նախապատրաստության հիմնական փուլին:
Շաբաթ օրը կմեկնեմ Հայաստանի սարեր, որտեղ կմնամ մոտ 4 շաբաթ: Այնտեղ ուժային ու հատուկ արագաուժային նախապատրաստություն կանցնեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում