Վրաստանի Սվենեթի լեռներում ֆիլմ նկարահանող խումբը մեկ շաբաթ է «ձյան գերի» է
Ֆիլմ նկարահանող 30 հոգանոց խումբն արդեն մեկ շաբաթ է արգելափակված է Վրաստանի Ուշգուլի գյուղում, որը գտնվում է Սվանեթի շրջանում 2200 մետր բարձրության վրա՝ Շհար լեռան հարավային լանջին: Ձյան հետևանքով փակվել է ճանապարհը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
«Մեզ մոտ եղած սնունդը, դեղամիջոցները վերջացել են: Խմբի գրեթե բոլոր անդամները վարակվել են գրիպով, ծանր վիճակում ենք գտնվում»,- «Իմեդի» հեռուսաընկերության եթերում հեռախոսով հայտնել է ռեժիսոր Լևան Կուխաշվիլին:
Նրա խոսքով, դեռևս 10 օր առաջ են տեղի իշխանություններին հայտնել ճանապարհների վատ վիճակի մասին, բայց մինչ այժմ կտրված են արտաքին աշխարհից:
Տեսանյութից որոշ ժամանակ անց տեղի իշխանությունները հայտարարել են լրագրողներին, որ մինչև օրվա վերջ ճանապարհը կբացվի. «Այնտեղ ճանապարհը շատ նեղ է և մեծ բուլդուզերները չեն կարող բարձրանալ: Այժմ փոքր բուլդուզերներ ենք ուղարկել ճանապարհը մաքրելու համար, և մինչ օրվա վերջ այն կբացվի»: