«Յուրիմաժ»-ին անդամակցելը մեծ ձեռքբերում է բոլորիս համար. Ազգային կինոկենտրոն
Հայաստանի Ազգային կինոկենտրոնը դեռևս 2012 թվականից զբաղվել է Հայաստանի «Յուրիմաժին» (Եվրոպայի խորհրդին առընթեր համատեղ կինոարտադրության հիմնադրամ` Eurimages) անդամակցելու աշխատանքներով, փոքր քայլերով ամեն տարի այդ գործընթացում տեղաշարժեր են եղել, արդյունքում՝ 2016թ․-ի հունվարի 1-ից Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի «Eurimages» համատեղ կինոարտադրության համաձայնագրին:
«Կինոկենտրոնի համառ աշխատանքի արդյունքում այս գործընթացն ավարտին հասավ, ինչը մեծ ձեռքբերում է բոլորիս համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կինոկենտրոնի մամուլի պատասխանատու Ռուզաննա Բագրատունյանը:
Նա նշեց, որ 2014 թվականին Կինոկենտրոնի աշխատակիցները հավաքել են ամբողջ փաստաթղթերն ու տեղեկատվությունը հայկական կինոարդյունաբերության, արտադրանքի, ֆիլմերի ցուցադրությունների, կինորատադրող ընկերությունների ու կինոթատրոնների մասին, ողջ փաթեթը ուղարկվել է «Յուրիմաժին», Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը Կաննում տարբեր տարիներին հանդիպումներ է ունեցել «Յուրիմաժի» գործադիր տնօրեն Ռոբերտ Օլլայի հետ, քննարկել անդամակցության հարցերը:
««Յուրիմաժ»-ը սկսեց իր հերթին ուսումնասիրել ամբողջ փաթեթը և 2015 թվականին արդեն կային բոլոր պայմաններն անդամակցության համար։ Այս անդամակցությունը մեծ հնարավորություններ կբացի կինոարտադրողների համար ֆինանսավորում գտնելու և միջազգային այլ կառույցների հետ աշխատելու համար»,- ասաց Ռ.Բագրատունյանը:
«Eurimages»-ը ԵԽ կողմից ստեղծված հիմնադրամ է՝ ուղղված եվրոպական կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների համատեղ արտադրությանը, բաշխմանը, ցուցահանդեսներին ու թվայնացմանը։ «Eurimages»-ի նպատակն է խթանել եվրոպական կինոարտադրությունը՝ քաջալերելով ֆիլմերի արդադրությունը և պրոֆեսիոնալների միջև համագործակցությունը։ 1988թ․-ին ստեղծվելուց ի վեր՝ «Eurimages»-ն աջակցել է 1726 եվրոպական համատեղ արտադրության՝ 518մլն եվրո ընդհանուր արժեքով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին