Գնումների ժամանակ հայ տղամա՞րդն է որոշում կայացնողը, թե՞ կինը. Հետազոտություն
Հայաստանում ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ հակված են գնումների վերաբերյալ որոշումների կայացման գործում իրենց դերն ավելի կարևորել: Նման եզրակացության են եկել «Հայաստանի գենդերային բարոմետր» հետազոտության հեղինակները:
Հետազոտության արդյունքներն ուսումնասիրելիս, Panorama.am-ը տեղեկացավ, որ սննդամթերքի և տնտեսական ապրանքների գնման վերաբերյալ որոշումները հիմնականում կայացնում են կանայք: Հագուստի և ոսկերչական զարդերի գնման վերաբերյալ որոշումները նույնպես առավել շատ կայացնում են կանայք, ավելի հաճախ՝ հավասարապես:
Համանման օրինաչափություն է առկա նաև կահույքի գնման հարցում: Կենցաղային տեխնիկայի գնման հարցում որոշումները հավասարապես կայացնում են կանայք և տղամարդիկ:
Փոխադրամիջոցների/ ավտոմեքենաների գնման դեպքում որոշումն ընդունում են հիմնականում տղամարդիկ, երբեմն էլ հավասարապես կանայք և տղամարդիկ և շատ հազվադեպ՝ միայն կանայք:
Անշարժ գույքի գնման դեպքում դարձյալ տղամարդկանց դերը գերակշռող է, սակայն համատեղ որոշումներ ընդունվում են շատ ավելի հաճախ, քան փոխադրամիջոցների գնման դեպքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները