ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները որոշել են համատեղ ջանքերով պայքարել «Զիկա» վիրուսի դեմ
ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահներ Բարաք Օբաման և Դիլմա Ռուսեֆը քննարկել են իրավիճակը Զիկա վիրուսի տարածման շուրջ և կողմ արտահայտվել դրա դեմ պայքարի համար համատեղել ջանքերը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, գրում է Ռիա Նովոստին:
«Երկու կողմերը պայմանավորվել են, որ անհրաժեշտ են համատեղ ջանքեր՝ մարդկանց իրազեկվածության մեծացման, հետազոտությունների խթանման ու լավագույն պատվաստանյութի ստեղծման աշխատանքներն ինտենսիվացնելու համար»,- նշել են երկու ղեկավարները հեռախոսազրույցի ժամանակ:
ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները նշել են ազգային, տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ մակարդակում հիվանդության դեմ ավելի լայն պայքարի անհրաժեշտությունը։
Զիկա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է կապիկների մոտ, վիրուսը անվանումը ստացել է Ուգանդայի Զիկա անտառի պատվին: Այն փոխանցվում է մոծակների միջոցով: Վիրուսով վարակված մարդկանց մեծ մասը չի զգում դրա առկայությունը: Զիկան համարվում է ոչ մահացու վիրուս, և նրա առաջացրած տենդը բավականին հեշտ է անցնում: Այս հիվանդությանը բնորոշ են բազմաթիվ այլ հիվանդությունների ախտանշաններ, այդ թվում` թեթև գլխացավ, ցան, տենդ, ցավեր մարմնի տարբեր մասերում և այլն: Վիրուսի դեմ դեռևս ոչ մի դեղամիջոց չկա:
Զիկա վիրուսը զգալիորեն ազդում է հղի կանանց վրա: Հիվանդության գլխավոր հետևանքներից է պտղի մոտ միկրոցեֆալիան` ուղեղի և գանգի չափսերի բնածին փոքրություն, ինչը հանգեցնում է մտավոր հետամնացության:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան