Դուք էլ ներկայացրեք, ազդեք մեր վրա. Գալուստ Սահակյանը` ընդդիմությանը
Մեկ ամսվա ընթացքում, ըստ Հայաստանի օրենսդրության, Մարդու իրավունքների պաշտպան պետք է ընտրվի և դրա համար Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը օր ու գիշեր աշխատում է. այսօր Ազգային ժողովում «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտները սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ արտահերթ ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով, այս որոշումն ընդունելուց հետո 5 օրերի ընթացքում Հանրապետական խմբակցությունը կներկայացնի իր թեկնածուին:
«Դուք էլ ներկայացրեք, ազդեք մեր վրա, ասեք` դուք ներկայացրել եք սրան, մենք էլ սրան ենք լավը համարում: Մենք մեր թեկնածուի համար պետք է գանք ձեզ հետ խոսենք, որ 3/5-րդը ապահովենք», -հավելեց ԱԺ խոսնակը:
Նշենք, որ այս որոշումն ԱԺ-ում ընդունվել է 2012 թվականին և 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո անհրաժեշտություն է առաջացել դրանում կատարել փոփոխություններ: Կատարվվող փոփոխություններով, առաջարկվում է սահմանել, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն է իրավասու Ազգային ժողովին ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկություն:
Բացի այդ, որոշման նախագծով սահմանվում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգը և ժամկետները: Ըստ նույն որոշման նախագծի, Ազգային ժողովին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար թեկնածու է առաջարկվում Հայաստանի Հանրապետության պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի գրավոր դիմումով ներկայացված թեկնածուների թվից:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ պաշտոնում Մարուքյանը առաջարկեց Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը
- Օմբուդսմենը պետք է լինի ոչ իշխանության, ոչ ընդդիմության կամակատարը. Նաիրա Զոհրաբյան
- Օմբուդսմենի ընտրության առաջարկվող կարգը մրցակցային չի կարող լինել. Զարուհի Փոստանջյան
- Նոր Օմբուդսմենի թեկնածությունը կառաջարկի ոչ թե ԱԺ-ն, այլ պետա-իրավական հանձնաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան