Դամասկոսում ահաբեչության հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, ևս 110 մարդ վիրավոր է: Ռիա նովոստիի հաղորդմամբ, տվյալները ներկայացրել է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 59 զոհի, 128 վիրավորի մասին:
Կիրակի օրը Դամասկոսի շիական Սեյիդ Զեյնաբ թաղամասում որոտացել է երեք պայթյուն: Պայթուցիկներից մեկն ահաբեկիչները պայթեցրել են հեռակառավարմամբ: Պայթուցիկը տեղադրված է եղել ավտոմեքենայում։ Միաժամանակ գործողություն է իրականացրել մահապարտ ահաբեկիչը: Նա իրեն պայթեցրել է ավտոբուսում։ Մի քանի րոպե անց պայթել է ևս մի ահաբեկիչ։
«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդմամբ, ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Սիրիայի արտգործնախարարությունը նախօրեին նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու կազմակերպության գլխավոր քարտուղարին, որում Դամասկոսի ահաբեկչությունները համարել է Ժնևյան բանակցությունները տապալելու փորձ։