ԵՏՀ նոր նախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ աշխատանքն է սկսել Կոլեգիայի նորացված կազմը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր նախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ այսօրվանից իր աշխատանքն է սկսել ԵՏՀ Կոլեգիայի նորացված կազմը: Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքից:
ԵՏՀ Կոլեգիայի նորացված կազմը հաստատվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագահների կողմից անցած տարվա դեկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին:
Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմամբ այսուհետ այդ ղեկավար մարմնում Միության յուրաքանչյուր պետություն (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) ԵՏՀ Կոլեգիայի երեք անդամների (Նախարարների) փոխարեն ներկայացված կլինի երկուսով:
Այսպիսով, Կոլեգիայի անդամների թիվը փետրվարի 1-ից կազմում է 10 մարդ:
Ընդ որում, ԵԱՏՄ երկրների նախագահները պահպանել են հաջորդականությունը. ԵՏՀ նոր կազմի տասը նախարարներից ութը նախկինում ևս զբաղեցրել են նույնատիպ պաշտոններ:
Կոլեգիայի նոր դեմքը, բացի նախագահից, միայն Վերոնիկա Նիկիշինան է (Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը), ով Առևտրի հարցերով Նախարարի պաշտոնում փոխարինել է իր նախորդին՝ Անդրեյ Սլեպնևին:
Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմանը համապատասխան, Հանձնաժողովում ստեղծվել է նոր պաշտոն՝ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար): Այդ պաշտոնը զբաղեցրել է Կարինե Մինասյանը (Հայաստանի Հանրապետություն):
Ըստ ԵԱՏՄ մասին պայմանագրի, ԵՏՀ Կոլեգիայի լիազորությունների ժամկետը կազմում է չորս տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան