ՄԻՊ պաշտոնում Մարուքյանը առաջարկեց Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը
«Մեր երկրում մի այնպիսի պրակտիկա է ձևավորվել, որ ցանկացած լավ թեկնածուի անուն, որ փորձ է արվում դնել շրջանառության մեջ, այդ մարդն ասում է` «չէ, ախպոր պես, իմ անունը չտաք», որովհետև գիտի, որ հաջորդ րոպեից սկսած ասելու են` «ըհը դու էլ ծախվեցիր»», -այսօր Ազգային ժողովում «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտները սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորի կարծիքով, իրավիճակը պետք է փոխվի և ՄԻՊ պաշտոնում առաջարկվող թեկնածուները չպետք է համարվեն որպես «իշխանությանը ծառայություն մատուցողներ»:
«Հենց նա ընտրվեց, այդ պահից նա համարվում է անկախ մարդ, պաշտոնատար անձ` իր սահամանդրական երաշխիքներով: Եկեք այս անգամ ով էլ ընտրվի, այդ մարդկանց որևէ պիտակ չկպցնենք, թողնենք աշխատեն, ժամանակ տանք, որ աշխատեն, հետո քննադատենք», -հավելեց Էդմոն Մարուքյանը:
Նա ՄԻՊ պաշտոնում առաջարկեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:
«Եկեք ձևավորենք այդ այլընտրանքը: Եթե հնարավորություն կլինի, որ նա նշանակվի որպես Մարդու իրավունքների պաշտպան, ես կարծում եմ, որ նա լավագույնը կլինի` իր խարիզմայով, փաստաբանության մեջ ունեցած իր փորձով և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր գործունեությամբ», -լրացրեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Օմբուդսմենը պետք է լինի ոչ իշխանության, ոչ ընդդիմության կամակատարը. Նաիրա Զոհրաբյան
- Օմբուդսմենի ընտրության առաջարկվող կարգը մրցակցային չի կարող լինել. Զարուհի Փոստանջյան
- Նոր Օմբուդսմենի թեկնածությունը կառաջարկի ոչ թե ԱԺ-ն, այլ պետա-իրավական հանձնաժողովը