Բողոքի ակցիա. «Գևորգ Սաֆարյանը հանցագործ չի»
Դատախազության շենքի դիմաց Գևորգ Սաֆարյանին ազատելու պահանջով ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ: «Ազատություն քաղբանտարկյալին», «Վերջ քաղաքական բռնաճնշումներին» գրություններով ու Սաֆարյանի լուսանկարներով ցուցապաստառներ էին բռնել հավաքվածները:
«Գևորգ Սաֆարյանը հանցագործ չի, նա կալանավորված է քաղաքական դրդապատճառներով, իսկ դրա պացույցն այն է, որ վերջին երեք տարիներին Գևորգ Սաֆարյանը զբաղվել է քաղաքականությամբ, իսկ նրա նկատմամաբ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում տարբեր բռնաճնշումներ են եղել»,- բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրա խոսքով, Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով այսօր իրավապահ մարմնի շենքի դիմաց են հավաքվել ոչ միայն նրա ընկերները, «Նոր Հայաստան»-ի աջակիցները, այլև սովորական քաղաքացիներ, ովքեր հնարավոր է՝ չեն ճանաչում Գևորգ Սաֆարյանին, եկել են այստեղ հանուն արդարության:
«Երկու հիմնական պահանջ ունենք. վերացնել Գևորգ Սաֆարյանին նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց կամ փոխել խափանման միջոցը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել 2015-ի ընթացքում տարբեր ակցիաների ու հավաքների ընթացքում քաղաքացիների նկատմամբ ապօրինի կերպով բռնություններ գործադրած ոստիկաններին, մասնավորապես անհապաղ քրեական հետապնդում սկսել Գեղամ Խաչատրյանի նկատմամբ, մենք պահանջում ենք, որ դատախազությունից դուրս գա համապատասխան լիազորությունններ ունեցող անձ, որպեսզի մեր գրությունը հանձնենք նրան»,-ասաց նա:
Գլխավոր դատախազությունից ոչ ոք դուրս չեկավ, ակցիայի մասնակիցները նամակը հանձնեցին դատախազության առաջին հարկում հերթապահություն իրականացնող ոստիկաններին:
Հիշեցնենք, որ Գ. Սաֆարյանը կալանավորվել է հուվարի 3-ին: Դեկտեմբերի 31-ի գիշերը Սաֆարյանը և այլ ակտիվիստներ փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչն ավարտվել էր ոստիկանների հետ բախմամբ: Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Նախարար. Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ
- Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ որևէ մարմնական վնասվածք չունի. ԱՆ ՔԿՎ
- Գևորգ Սաֆարյանի փաստաբանի հայտարարության հետքերով ՔԿՀ-ում ուսումնասիրություն է կատարվում
- Փաստաբան. Գևորգ Սաֆարյանի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում
- Փաստաբան. Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու դիմում կներկայացնենք
- Քաղաքացի Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ
- Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստվում են նյութեր
- ՀԱԿ-ի հայտարարությունը` Գևորգ Սաֆարյանին կալանավորելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին