Նախորդ տարի շուրջ 270,490 քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սքրինինգ
2015թ. հունվարից մեկնարկած սքրինինգային հետազոտությունները շարունակվելու են նաև այս տարի:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակներում Հայաստանի բնակչության ռիսկային խմբերում իրականացնել են զանգվածային սքրինինգներ՝ ուղղված մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և վերահսկմանը, ինչպես նաև մահացության նվազեցմանը:
Նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 58,602 ՊԱՊ թեստ: Նույն ժամանակահատվածում 197,110 քաղաքացու մոտ (տղամարդիկ՝ 32.8%, կանայք՝ 67.2%) իրականացվել է արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն, և շուրջ 270,490 քաղաքացի (տղամարդիկ՝ 34.2%, կանայք՝ 65.8%) անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սքրինինգ:
Տարածքային պոլիկլինիկայում կամ սպասարկող ամբուլատորիայում զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի անվճար հետազոտություն են անցել 35-68 տարեկան քաղաքացիները և արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակի հայտնաբերման ու քաղցկեղի կանխարգելման նպատակով` 30-60 տարեկան կանայք:
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող սքրինինգային ծրագրի մասին մանրամասն՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում