Հետ են վերադարձվել Իրանի 100 մլրդ դոլար սառեցված գումարները
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ապասառեցվել է Իրանին պատկանող շուրջ 100 մլրդ դոլար գումարը: Հաղորդում է «BBC»-ին:
Ինչպես հաղորդվում է, խոսքը վերաբերում է Իրանի նավթի վաճառքից ստացված այն եկամուտներին, որոնք պատժամիջոցների ընթացքում տարիներով սառեցվել էին չինական, ճապոնական, հնդկական և այլ երկրների բանկերում:
«Այդ ակտիվներն ամբողջությամբ ապասառեցված են և մենք կարող ենք դրանք օգտագործել»,- հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներակայացուցիչ Մոհհամեդ Բաքր Նովբախտը:
Նշվում է, որ այս տարիերի ընթացքում Իրանը չի կարողացել այդ գումարները ստանալ այն պատճառով, որ միջազգային պատժամիջոցների արդյունքում Իրանը զրկվել էր դրամական փոխանցումների միջազգային SWIFT համակարգից:
Հաղորդվում է, որ պատժամիջոցների վերացումից հետո կարճատև ընթացքում Իրանը արդեն մի քանի խոշոր գործարքներ է կնքել: Իրանի նախագահի վերջերս Իտալիա կատարած այցի շրջանակներում շուրջ 17 մլն դոլարի գործարք է կնքվել, իսկ Ֆրանսիա այցի ընթացքում՝ մոտ 25 մլրդ: