Ջորջ Սորոսը 6 միլիոն դոլար է հանգանակել Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավին
Ամերիկացի միլիադատեր Ջորջ Սորոսը 6 միլիոն ԱՄՆ դոլար է հանգանակել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի համար: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն հղում անելով ամերիկյան «Hill» պարբերականին:
Աղբյուրի փոխանցմամբ, իր հրապարակման մեջ պարբերականը հղում է կատարում «Priorities USA Action» կազմակերպության ֆինանսական հաշվետվությանը: Վերջինս զբաղվում է նախագահի դեմոկրատ թեկնածուների նախընտրական քարոզարշավի աջակցմամբ և ներկա պահին աջակցում է Հիլարի Քլինթոնի քարոզարշավը:
Հաղորդվում է, որ ներդրողը ընդհանուր առմամբ «Priorities USA Action» ընկերությանը հանգանակել է 7 միլիոն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2015թ.-ի ընթացքում ընկերությունը Քլինթոնի քարոզարշավի համար հավաքել է ընդհանուր առմամբ 41 միլիոն ԱՄՆ դոլար: Թերթի հաղորդմամբ, խոշոր հանգանակություններ են կատարել նաև երաժիշտ Հայիմ Սաբանը՝ մոտ 5 միլիոն դոլար, և ֆինանսիստ Դոնալդ Սասմանը, ով հանգանակել է 2.5 միլիոն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Ջորջ Սորոսը նաև պատկառելի հանգանակություններ է կատարել 2012թ.-ին նախագահ Բարաք Օբամայի քարոզարշավի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան