Թուրքիայում հազարից ավելի հյուրանոց է դրվել վաճառքի
Թուրքիայի հյուրանոցատերերը վաճառքի են դրել 1300 հյուրանոցներ, որոնք գտնվում են Էգեյան ու Միջերկրական ծովերի ափերին: Լրատվամիջոցների փոխանցմամբ, պատճառը Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամի հետևանքով իրավիճակի վաթարացումն է:
Վաճառքի դրված հյուրանոցների ընդհանուր արժեքը կազմում է 10 մլրդ դոլար, 153 հազար տեղով: Առավել մեծ թվով հյուրանոցներ վաճառքի են դրվել Անթալիայում, որտեղ առավել մեծ թվով ռուսներ էին հանգստանում: Դրանցից 410-ը հինգաստղանի հյուրանոցներ են:
Թուրքական «Զաման» պարբերականը նշել է, որ երկրի զբոսաշրջային արդյունաբերությունն այժմ ապրում է ամենավատ ճգնաժամերից մեկը: Բացի այն, որ պակասել է զբոսաշրջիկների թիվը, կան ֆինանսական դժվարություններ, հյուրանոցատերերը նաև պարտավորություններ ունեն բանկերի առջև:
Թուրքիայի Տուրիզմի ու մշակույթի նախարարության հրապարակած տվյալների համաձայն, 2015-ին Թուրքիայում հագստացած զբոսաշրջիկների թիվը 23014-ի համեմատ նվազել է 18,6 տոկոսով և կազմել 3,65 մլն մարդ: