«Տնտեսական ազատության ինդեքս 2016». Հայաստանը ևս երկու կետով նահանջել է
Ամերիկյան Heritage Foundation հիմնադրամը հրապարակել է 2016թ-ի Տնտեսական ազատության ինդեքսը (2016 Index of Economic Freedom), որի համաձայն` Հայաստանը հաշվառված 178 երկրների շարքում 67 միավորով զբաղեցրել է 54-րդ տեղը: Հայաստանի տնտեսությունը շարունակում է համարվել «չափավոր ազատ»:
Հրապարակված զեկույցի համաձայն` նախորդ տարվա համեմատ Հայաստանի տնտեսական ազատության վիճակը վատթարացել է 0,1 միավորով և կազմել է 67 միավոր: Եթե նախորդ տարի Հայաստանը Տնտեսական ազատության ինդեքսի ցուցակում 52-րդն էր, ապա այս տարի 54-րդն է:
Հիշեցնենք նաև, որ 2014թ-ին Հայաստանը 68,9 միավորով զբաղեցնում էր 41-րդ տեղը, իսկ 2013թ-ին` 69,4 միավորով 38-րդ տեղը:
Ըստ զեկույցը պատրաստած մասնագետների` Հայաստանում շարունակում են խնդրահարույց մնալ սեփականության իրավունքի հետ կապված խնդիրները, կոռուպցիան և աշխատաշուկայում առկա չարաշահումները:
«Համատարած կոռուպցիան խորանում է Հայաստանի տնտեսության և տարածաշրջանային անվտանգության վրա Ռուսաստանի ազդեցության մեծացման հետևանքով: Կաշառակերությունը և խնամիաբարեկամական հարաբերությունները, ինչպես հաղորդվում է, համատարած բնույթ են կրում կառավարության պաշտոնյաների մոտ, որոնք հազվադեպ են հետապնդվում կամ հեռացվում պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Դատական համակարգը խնդիրներ ունի անկախ գործելու և թափանցիկության հետ: Ոստիկանության կողմից ոչ օրինաչափ գործողությունները աղճատում է օրենքի կիրառությունը», - ասված է զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան